«Աուտիզմ ազգային հիմնադրամի» «Իմ Ուղին» ուսումնավերականգնողական մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաները այս տարի ևս մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող «Ծաղկահավաք» միջոցառմանը։
Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: