Խաղաղություն ու անդորր թող տիրի յուրաքանչյուրի օջախում և ողջ աշխարհում:
Թող անսպասելի հրաշքներով լի տարի լինի,
Թող ամեն մանրուքը սիրելու, ամեն պահը նորից ու նորից ապրելու ցանկության տարի լինի։
Ընտանեկան երջանկությունը, սերը, ուժեղ կամքով հաղթանակներ գրանցելը մեր ձեռքերում է, իսկ մեր կենտրոնը կօգնի բոլոր նրանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը։
Մենք միասին դեռ ունենալու ենք փոքր ու մեծ հաղթանակներ, գտնելու ենք շատ հարցերի պատասխաններ ու լուծումներ։
Շնորհակալ ենք մեզ հետ համագործակցող բոլոր կառույցներին, անհատներին, ծնողներին, սաներին, ուսուցիչներին․․․
Մեր նոր հաջողություններն ու ձեռքբերումները դեռ առջևում են․․․
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։