Աուտիզմ Ազգային Հիմնադրամը մշտապես բաց է համագործակցելու տարբեր անհատների և կազմակերպությունների հետ։
‹‹Իմ Ուղին›› կենտրոնում հյուրընկալվել էր տիկնիկագործ` «Բու-Բի Թոյս» ընկերության հիմնադիր Արմինե Մելիքյանը։ «Բու-Բի Թոյսը» բամբուկից և բամբակյա կտորներից զարգացնող խաղալիքների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ «Բու-Բի Թոյս»-ի նպատակն է զերծ պահել երեխաներին իրենց շրջապատող վնասակար նյութերի առկայությունից։
Մեր սաները մե՜ծ հաճույքով մասնակցեցին տիկնիկագործության դասընթացին և պատրաստեցին շատ գեղեցիկ տիկնիկներ։ Շնորհակալություն ենք հայտնում Արմինեին մեզ մոտ հյուրընկալվելու և մեր սաներին ստեղծագործելու հնարավորություն տալու համար: