ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2023 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կանցկացնի «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:
Փառատոնի հովանավորն է «ArLeAM» ընկերությունը: Գործընկերներն են՝ «Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը», «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների բացահայտմանը, զարգացմանն ու կատարելագործմանը։ Այն մեկ հարթակում, մեկ գաղափարի շուրջ է հավաքում սահմանափակ կարողություններ ունեցեղ ստեղծագործող երեխաներին և դեռահասներին:
Փառատոնի շրջանակում զարգացման առանձնահատկություններով երեխաների և դեռահասների մասնակցությամբ տեղի կունենան թատերական ներկայացումներ, երաժշտական, պարային կատարումներ, կբացվի նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես:
«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը զարգացման առանձնահատկություններով անհատ կատարողներին /երեխաներ, դեռահասներ/, ստեղծագործական խմբերին /երեխաներ, դեռահասներ/ և կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին՝ հետևյալ ուղղություններով.
✅թատերական ներկայացումներ,
✅երգեցողություն,
✅երաժշտական կատարումներ /տարբեր երաժշտական գործիքներով/,
✅պարային համարներ,
✅նկարչական, ձեռագործ աշխատանքներ
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտը՝ զանգահարելով 📞+374 91 222 551 հեռախոսահամարին: