«Աուտիզմ ազգային հիմնադրամը» հրավիրում է ցուցահանդեսի և համերգի, որոնք նվիրված են Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան և կանցկացվեն ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին, «Իմ ուղին» ցերեկային կենտրոնում:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, խեցեգործություն, զարդեր և տարբեր ձեռագործ աշխատանքներ: Միջոցառումը կամփոփվի համերգով, որի ժամանակ կենտրոնի տաղանդավոր սաները ելույթ կունենան հայտնի երաժիշտների հետ։
Սիրով հրավիրում ենք ձեզ միանալու մեզ՝ այս օրը լցնելու արվեստով, ոգեշնչմամբ և փոխըմբռնմամբ։
Ամսաթիվ և ժամ` ապրիլի 2, 14:00:
Վայրը` «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման կենտրոն՝ ք. Երևան, Գյուրջյան փողոց, 29/1 շենք հասցե: