
Սիրելի մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր անսահման սերը, հոգատարությունն ու նվիրումը, որոնց շնորհիվ աշխարհը դառնում է ավելի ջերմ ու լուսավոր։
Մայր լինելը մեծ պատասխանատվություն է, բայց միաժամանակ՝ ամենագեղեցիկ առաքելություններից մեկը։ Ձեր գրկում են ծնվում սերն ու հավատը, ձեր խոսքերով են ձևավորվում կյանքի առաջին արժեքները, իսկ ձեր ներկայությամբ՝ տունը դառնում է իսկական օջախ։
Թող ձեր կյանքը լցված լինի խաղաղությամբ, երջանկությամբ և հպարտության անսպառ պահերով։ Թող ձեր սրտերում միշտ ապրի հավատը, իսկ ձեր օրերը լինեն լույսով ու ժպիտներով լի։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր

