«Իմ ուղին» ժամանակավոր կացության կենտրոն
Աուտիզմ Ազգային հիմնադրամին տրամադրված չգործող մասնաշենքը այժմ գտնվում է փլատակ վիճակում:
Պայմանավորված Հայաստանում աուտիզմի դեպքերի աճող վիճակագրությամբ և ընդօրինակելով համաշխարհային փորձը, խիստ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ժամանակավոր կացության, զբաղվածության և խնամքի բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ աուտիզմով անձանց համար:
Կենտրոնը պետք է ունենա ժամանակավոր կացության պայմաններ, ժամանցի և ֆիզիկական ակտիվության հնարավորություն:
Ապահովելով աուտիզմով անձի ժամանակավոր կացությունը կենտրոնում, ծնողին կամ խնամակալին ընձեռնվում է սեփական բուժման համար ժամանակ հատկացնելու հնարավորություն, աշխատանքաին գործուղման մեկնելու, ինչպես նաև այլ ընտանեկան խնդիրների ծագման դեպքերում ժամանակավոր բացակայելու հնարավորություն: Կարճաժամկետ խնամքը նաև հնարավորություն կտա ծնողին հանգստանալու առօրյա հոգսերից և սթրեսից:
Գործող «Իմ ուղին» ցերեկային կենտրոնը գտնվում է ստղծվելիք մասնաշենքի հարևանությամբ և հանդիսանում է հենակայան բազա իր մասնագիտացված մեթոդաբանությամբ և տեխնիկական հագեցվածությամբ:
3-րդ մասնաշենքի վերակառուցումը թույլ կտա հիմնադրամին հիմնել ՀՀ-ում առաջին ժամանակավոր կացության, խնամքի ու զբաղվածության բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ աուտիզմով անձանց համար: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և ապահովել միջանկյալ օղակ, ուսումնական հաստատութունների և ուղեկցող կացարանների միջև, որը զգալիորեն կբարձրացնի հատուկ կարիք ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակը: