Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Աուտիզմի Միջազգային օրվան` ապրիլի 2-ին, նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա 2023թ. ապրիլի 06-ին ժամը 13:00-ին «Իմ Ուղին» ցերեկային կենտրոնում: Կենտրոնի սաները հանդես կգան համերգային ծրագրով և իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով: Համերգի հյուրն է Անդրանիկ սարկավագը:
Շարունակելով կետրոնի բարի ավանդույթը` այս տարվա ցուցահանդես-վաճառքի հասույթը կտրամադրվի «Իմ Ուղին» կենտրոնի սան Գևորգ Ասատրյանին: 18 տարեկան Գևորգը և իր 7 տարեկան քույրիկը, որը նույնպես ունի աուտիզմ ախտորոշում, բնակվում են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` իրենց մայրիկի հետ: Ընտանիքի հայրը Կարեն Ասատրյանը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում: Ցուցահանդես-վաճառքից ստացված ամբողջ գումարը կտրամադրվի Գևորգի ճանապարհածախսին, ինչը թույլ կտա նրան կանոնավոր շարունակել իր դասերը մեր կենտրոնում:
Սիրով կսպասենք Ձեզ…